Կազեմիրոն, Տիբո Կուրտուան և Էդեն Ազարը այսօր կվերադառնան Մադրիդ և մարզում կանցկացնեն «Ռեալի» կազմում։ Նրանք չեն մասնակցի իրենց հավաքականների՝ ԱԱ-ի որակավորման փուլի վերջին հանդիպումներին։
Marca-ի փոխանցմամբ, Ազարը և Կուրտուան այդ թույլատվությունը ստացել են այն բանից հետո, որ Բելգիայի ընտրանին ապահովեց իր տեղը ԱԱ 2022-ում։
Ինչ վերաբերում է Կազեմիրոյին, ապա նա Կոլումբիայի դեմ խաղում դեղին քարտ ստացավ և որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել Արգենտինայի դեմ կայանալիք խաղին։
Los Merengues, Realmadrid.am