Երեկ գիշեր Վրաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան դարձավ Իսպանիայի հավաքականի լավագույն ընկերը։
ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակում Շվեդիայի դարպասը նրա դուբլ ձևակերպելու արդյունքում «կարմիր ֆուրիան» հնարավորություն ստացավ նախքան վերջին տուրը գլխավորել B խմբի մրցաշարային աղյուսակը։
Եվ այս 20-ամյա «Ռուբինի» ֆուտբոլիստը, որը հավանական է, այդքան էլ հայտնի չէ ֆուտբոլսներին, իրեն մաքսիմալ կերպով հաջող դրսևորեց, որ իսպանական ֆուտբոլի սիրահարները ուշադրություն հրավիրեն նրա վրա։
Երկու անգամ անընդմեջ ճանաչվելով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ նա հանդիսանում է վրացական ֆուտբոլի աստղը, ինչպես նաև այն հավակնոտ երիտասարդներից, որոնք ցանկանում են հանդես գալ Եվրոպայի թոփ ակումբներից մեկում։
«Հավատում եմ, որ Խվիչան մի օր «Ռեալ» կամ «Բավարիա» կտեղափոխվի»,- ասել է նրա գործակալը։
Transfermarkt-ը Կվարցեխելիային 18 մլն եվրո է գնահատում, չնայած աճն ու նրա հանդեպ հետաքրքրվածությունը կարող են ժամանակի ընթացքում մեծացնել այս թիվը։
Նա երկու գոլ խփեց Շվեդիայի դարպասը, իսկ մինչ այդ գրավել էր Իսպանիայի հավաքականի դարպասը։ Բայց հենց սկանդինավցիների դեմ երեկվա խաղը կստիպի Կվարացխելիա ազգանունը ճանաչելի դարձնել, քանի որ տրանսֆերային շուկայում ուշադիր հետևում են տաղանդաշատ երիտասարդներին։