Հոդվածներ

Միջազգային դադարը՝ անհարմար պահին
09.11.2021
3692 0

Ակումբային մրցաշարերը 2021/22 մրցաշրջանի մեկնարկից սկսած երրորդ անգամ կկանգնեցվեն. ազգային հավաքականները պետք է որոշիչ քայլ անեն Կատարում անցկացվելիք ԱԱ 2022-ի ուղեգիր նվաճելու համար։ Առաջին դադարը սեպտեմբերին էր, երկրորդը՝ հոկտեմբերին, իսկ հիմա նոյեմբերն է։

Այս դադարը հարմար պահի չէ «Ռեալի» համար, որը ներկայումս մրցաշրջանի լավագույն խաղն է ցուցադրում՝ 7 խաղերում 5 հաղթանակ և 1 ոչ-ոքի հոկտեմբերի 19-ից, այդ թվում նաև «Շախտյորի» դեմ հաղթանակը, որը ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր ապահովեց։

3 հաղթանակ Լա լիգայում, այդ թվում և կլասիկոյում։ Այս արդյունքները մադրիդյան ակումբին թույլ տվեցին գլխավորել մրցաշարային աղյուսակն ու 10 միավորի առավելություն ստանալ «Բարսելոնայի» նկատմամբ։

Առաջին դադարից առաջ «Ռեալը» լավ խաղ էր ցուցադրում։ Անչելոտիի սաները երկու հաղթանակ էին տոնել («Ալավեսի» ու «Բետիսի» նկատմամբ) ու ոչ-ոքի խաղացել «Լևանտեի» հետ՝ հավաքելով 77.7 տոկոս հնարավոր միավորներ և դառնալով ժամանակավոր առաջատար։

Սակայն երկրորդ դադարի ժամանակ գործը սկսեցին լավ չընթանալ։ Ամեն բան լավ էր սկսել, 4 անընդմեջ հաղթանակ՝ այդ թվում «Ինտերի» նկատմամբ արտագնա խաղում ՉԼ-ում ու «Սելտայի», «Մալյորկայի» նկատմամբ՝ Լա լիգայում՝ սեփական հարկի տակ։ Սակայն «Վիլյառեալի» դեմ խաղում իրավիճակը սկսեց վատթարանալ (0-0), ճգնաժամը խորացավ ՉԼ-ում «Շերիֆից» և Լա լիգայում «Էսպանյոլից» կրած պարտության ժամանակ։ «Ռեալը» վաստակեց հնարավոր միավորների 61.9 տոկոսը, Լա լիգայի մրցաշարային աղյուսակում իջավ երկրորդ հորիզոնական, իսկ Եվրոպայում «սերուցքայիններին» շրջանցեց տիրասպոլյան զարմանալի թիմը։

Անչելոտիի թիմը նոյեմբերի 21-ին արտագնա խաղում կմրցի «Գրանադայի» հետ, իսկ հետո, նախքան Լա լիգայում դժվար մրցակիցների հետ մրցելը («Ռեալ Սոսյեդադ» և «Սևիլիա») ուժերը կչափի «Շերիֆի» հետ։ Հետագայում Անչելոտիի թիմը «Բեռնաբեուում» կմրցի «Ինտերի» հետ և «Ատլետիկոյի» հետ դերբի՝ կրկին տանը։

«Կադիսի» ու, հնարավոր է, «Ատլետիկի» դեմ 9-րդ տուրից հետաձգված խաղով «Ռեալը» կավարտի 2021 թվականը։