«Ռամոսի հեռանալուց հետո «Ռեալը» կորցրել է իր անհատականությունը»,- կարծում է «Ոսկե գնդակի» դափնեկիր Լոթար Մատեուսը։
«Ռամոսին Ալաբայով փոխարինե՞լը, Ալաբան հիանալի ֆուտբոլիստ է, բայց նա նման բնավորություն չունի։ Նա Ռամոսի պես լիդեր չէ»,- կարծում է «Բավարիայի» նախկին կիսապաշտպանը։
Չնայած Լոթարի խոսքերին, Ալաբան իրեն հիանալի է դրսևորում «Ռեալում»։ Ավստրիացին իր առաջին գոլը խփեց կլասիկոյում և «Ռեալի» կազմում անցկացրած 15 խաղում 3 գոլային փոխանցում է կատարել։
Իսկ Ռամոսը դեռ նորամուտը չի նշել ՊՍԺ-ի կազմում, չնայած արդեն 4 ամիս է անցել։