«Ռայո Վալեկանոյի» դեմ խաղից հետո Տիբո Կուրտուան անդրադարձ է կատարել երկրպագուների սուլոցներին։
«Եթե երկրպագուները սուլում են, ապա նշանակում է, որ մենք պետք է ավելի լավ խաղանք։
Մենք հաղթում էինք 2-0 հաշվով և հնարավորություններ ունեինք այդ հաշիվը ավելի մեծացնելու։ Չենք կարող մեզ թույլ տալ այդ հաշվի պայմաններում միավորներ կորցնել։
Մենք վերահսկում էինք խաղը, սակայն խաղավերջում նրանք մոտ էին հաշիվը հավասարեցնելու։ Դժվար հանդիպում էր և կարևոր երեք միավոներ». նշել է Կուրտուան։
Հիշեցնենք, որ «Շախտյորի» դեմ խաղի երկրորդ կեսում «Ռեալի» երկրպագուները սուլել էին թիմի ֆուտբոլիստներին՝ գնդակի վերահսկողությունը մրցակցին հանձնելու համար։ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղի վերջնամասում այդ սուլոցները ևս կային։
Los Merengues, Realmadrid.am