Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվածություն ցուցաբերել «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի նկատմամբ, ով 2022 թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակ կարող է ստանալ։
As-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբում հետևում են ֆուտբոլիստի շուրջ ծավալված իրավիճակին։ Ֆուտբոլիստը դուր է գալիս թե՛ ակումբի ղեկավարությանը, և թե՛ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին։
Ռամոսի և Վարանի հեռանալուց հետո «Ռեալը» ցանկանում է ուժեղացնել պաշտպանությունը։ Ներկա պահին թիմի հիմնական կենտրոնական պաշտպանները Միլիտաոն և Ալաբան են։ Բայց այս ֆուտբոլիստների բացակայության պայմաններում «Ռեալը» կարող է խնդիրներ ունենալ այդ դիրքում։
Ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ ստանալ, իսկ «Չելսին» առայժմ պատրաստ չէ նրան այդ գումարը վճարել։ Ամռանը «Ռեալից» կարող են հեռանալ Իսկոն, Մարսելոն, Բեյլը և հնարավոր է նույնիսկ Ազարը։ Ուստի «Արքայական» ակումբում բավարար միջոցներ կունենան գերմանացու պահանջները բավարարելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում Ռյուդիգերը «Չելսիի» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am