Մադրիդի «Ռեալն» այլևս չի ցանկանում ձգձգել Վինիսիուսի պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցը։
Ինչպես հայտնում է Marca պարբերականը, ակումբը ֆուտբոլիստի գործակալներին հայտնել է, որ արդեն կատարված առաջարկը վերջնական է։
Աշխատավարձի բարձրացումներ և նոր բանակցություններ այլևս չեն լինի։ «Ռեալը» չի պատրաստվում փոփոխության ենթարկել աշխատավարձերի իր քաղաքականությունը հանուն բրազիլացու։
Եթե Վինիսիուսը հրաժարվի կատարված առաջարկից, ապա «Սերուցքայինները» կդիտարկեն ամռանը նրա տրանսֆերային իրավունքները վաճառելու տարբերակը։
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2027 թվականի հունիսը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն