Հոդվածներ

Մոդրիչը իր աջակցությունն է հայտնել Ագուերոյին
03.11.2021
2075 0

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը իր աջակցությունն է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Կուն Ագուերոյին, այն բանից հետո, երբ արգենտինացու մոտ սրտի խնդիր են ախտորոշել․

«Մեծ ցավ է, Կու՛ն։ Մաղթում եմ քեզ շուտափույթ ապաքինում։ Գրկում եմ». գրել է Մոդրիչը թվիթերյան իր էջում։  

Ագուերոյին իրենց աջակցություննե են հայտնել նաև Ռահիմ Սթերլինգը, Ֆերան Տորեսը և Էմերիկ Լապորտը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հաստատել էր, որ Ագուերոն սրտի առիթմիայի պատճառով ստիպված է լինելու բաց թողնել մոտ երեք ամիս։ 

Ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am