Հոդվածներ

Marca. «Ռեալը» պատրաստ է մեկ տարվա պայմանագիր առաջարկել Խոսելուին
23.06.2024
1097 0

Խոսելուն կարող է մնալ «Ռեալում» ևս մեկ մրցաշրջան։ 

Marca-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբը պատրաստ է ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքներն ու մեկ տարվա պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին։ Ակումբն արդեն իսկ հայտնել է Խոսելուին իր ծրագրերի մասին։ 

Միևնույն ժամանակ իսպանացին այս պահին լավ առաջարկ ունի Սաուդիան Արաբիայից, սակայն նրա գերնպատակն այժմ ևս մեկ մրցաշրջան «Ռեալում» անցկացնելն է։ 

Նա իրեն կարևոր է համարում թիմում, չնայած, որ հստակ գիտակցում է, որ լինելու է մեծ մրցակցություն։ 

Ավարտված մրցաշրջանում հարձակվողը «Ռեալի» կազմում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված