Հոդվածներ

Կարվախալ. «Ռեալը» ունակ է հաղթել ցանկացած մրցակցի»
03.11.2021
1486 0

«Շախտյորի» դեմ խաղից առաջ «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը խոսել է թիմի վիճակի մասին։ 

«Ռեալը» ունակ է հաղթել ցանկացած թիմի։ Եթե մեզ ֆավորիտ չեն համարում, դա մեր խնդիրը չէ։ Մեզ համար նույնիսկ ավելի հեշտ է, քանի որ ազատվել ենք այդ ճնշումից։ Մենք մտածում ենք խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու և առաջնությունում բոլոր խաղերում հաղթելու մասին։ Սպասենք և տեսնենք, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները մի քանի ամիս անց։ 

Անկասկած մենք ավելի լավն ենք դառնալու։  Թիմը նոր մարզիչ և նոր ֆուտբոլիստներ ունի, և մեզ ժամանակ է անհրաժեշտ ավելի համակարգված ֆուտբոլ խաղալու համար։ Մենք դեռ շատ հեռու ենք մաքսիմումից, բայց քայլ առ քայլ մոտենում ենք դրան». նշել է Կարվախալը։ 

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» - «Շախտյոր» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 21։45-ին։

Los Merengues, Realmadrid.am