«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն վերջնական որոշում է կայացրել իր ապագայի հարցում։ Նա ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի փոխանցմամբ, կողմերը արդեն պայմանագիր են համաձայնեցրել, որը հավանաբար կստորագրվի փետրվարին։
Նշվոււմ է, որ սա Մբապեի վերջնական որոշումն է, և միայն անսպասելի փոփոխությունները կարող են ստիպել նրան հետ կանգնել կայացրած որոշումից։
Նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է գալիք ամռանը, ինչը նշանակում է, որ նա «Ռեալ» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։
Los Merengues, Realmadrid.am