• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոդրիչ. «Շատ քիչ ֆուտբոլիստների գիտեմ, ովքեր աշխատում են այնպես, ինչպես Լունինը»

Հոդվածներ

Մոդրիչ. «Շատ քիչ ֆուտբոլիստների գիտեմ, ովքեր աշխատում են այնպես, ինչպես Լունինը»
20.10.2021
2657 0

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը իր կարծիքն է հայտնել թիմի դարպասապահ Անդրեյ Լունինի վերաբերյալ։ 

«Լունինը շատ լավ տղա է։ Նա շատ մեծ աշխատանք է կատարում մարզումների ժամանակ։ Քիչ ֆուտբոլիստների գիտեմ, ովքեր իրենց վրա աշխատում են այնպես, ինչպես Լունինը։ Հասկանում եմ, թե որքան բարդ է նրա համար։ Նա խաղային պրակտիկա չունի և չի կարողանում գտնել խաղային ռիթմը։ 

Հուսով եմ, որ նա կստանա իր շանսը ու կօգտագործի այն». նշել է Լուկա Մոդրիչը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված