ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ տուրում «Ռեալն» արտագնա, փայլուն հաղթանակ տոնեց ուկրաինական «Շախտյորի» նկատմամբ:
Խաղից հետո համառոտ մեկնաբանություն է տվել Կարիմ Բենզեման, ով գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ էր դարձել:
«Գերազանց խաղ էր. չոր հանդիպում ու խփված շատ գոլեր: Այս հաղթանակը մեզ վստահություն կտա «Էլ Կլասիկոյից» առաջ. հենց վաղվանից պետք է տրամադրվենք այդ խաղին: Վինիսիուսը հիանալի է ու մեծ օգուտ է բերում թիմին: Հույս ունեմ՝ այսպես կշարունակի մինչև մրցաշրջանի ավարտը»,- ֆրասիացի ռմբարկուի խոսքերը փոխանցում է Madridista TV-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ» խաղը կայանալու է հոկտեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին:
Fanat, Realmadrid.am