ABC-ի փոխանցմամբ, «Ռեալը» պատրաստ է բաց թողնել թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին։
Այս որոշումը կապված է նրա հետ, որ 2023-ին ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է, և «Սերուցքայինները» չեն ցանկանում հենց այնպես կորցնել Ասենսիոյին։
Քանի որ գալիք ամռանը Ասենսիոյի տրանսֆերային արժեքը կարող է կտրուկ նվազել, «Ռեալը» կփորձի վաճառել նրա տրանսֆերային իրավունքները վաճառել հունվարին։
Նշվում է նաև, որ Ասենսիոն դեմ չէ հեռանալուն, քանի որ շատ քիչ է խաղաժամանակ ստանում։
Ընթացիկ մրցաշրջանում Մարկոն մասնակցել է 7 հանդիպման, որոնցից միայն երկուսում է եղել մեկնարկային կազմում։ Այդ խաղերում նրա հաջողվել է դառնալ 3 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am