Երեկ «Ռեալը» սկսել է նախապատրաստվել Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում կայանալիք՝ «Սևիլյայի» դեմ խաղին:
Ֆուտբոլիստները նախավարժանք են արել ու սկսել մարզումը, որն ուղղված է եղել թիմային պրեսինգի և գնդակի տիրելու բարելավմանը, ինչպես նաև մարզվել են դարպասին հարվածները:
Այնուհետև ֆուտբոլիստները երկկողմանի հանդիպում են անցկացրել փոքրացված չափերով խաղադաշտում:
Սերխիո Ռամոսը, Վինիսիուսն ու Վալլվերդեն աշխատել են մարզասրահում:
Fanat, Realmadrid.am