«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի կորցրել Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը պահպանելու հույսը:
«Դեռևս շատ խաղեր կան: Լա լիգան բարդ մրցաշար է, որտեղ փայլուն թիմեր են խաղում: Եթե դատենք մրցաշարային աղյուսակով, ամեն բան ակնհայտ է, սակայն պետք է կենտրոնանանք մեր աշխատանքի վրա: «Բարսելոնան» դեռ խաղալու է «Ռեալի» ու «Ժիրոնայի» հետ: Պետք է շրժվենք խաղից խաղ»,- գերմանացու խոսքը մեջբերում է Esport13-ը:
Հիշեցնենք, որ 24 տուրից հետո «Ռեալը» 61 միավորով միանձնյա առաջատարն է, «Ժիրոնան» 56 միավորով երկրորդն է, «Բարսելոնան» վաստակել է 51 միավոր ու եզրափակում է լավագույն եռյակը:
Fanat, Realmadrid.am