Էդուարդո Կամավինգան համեմատել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին ու Ֆրանսիայի հավաքականը գլխավորող Դիդյե Դեշամին:
«Այս մարզիչները նման են: Երկուսն էլ շատ լավ են շփվում ֆուտբոլիստների հետ ու մեծ ազատություն են տալիս խաղադաշտում»,- ֆրանսիացու խոսքը փոխանցում է RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը դուրս է եկել Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչ, որտեղ մրցակիցը Բելգիայի ընտրանին:
Fanat, Realmadrid.am