Մի շարք իսպանական ԶԼՄ–ներ քննադատել են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի խաղը՝ Լա լիգայի 11–րդ տուրում կայացախ «Բարսելոնայի» դեմ խաղում։
Marca. «ՊՍԺ–ի նախկին ֆուտբոլիստը դեռ այն խաղամակարդակին չէ, որը բոլորը սպասում են։ Երեկվա պես խաղերը իդեալական էին, որպեսզի քայլ առաջ կատարես, սակայն մենք պետք է դեռ սպասենք։ Մբապեն կարող էր գոնե մեկ գոլ խփել, սակայն նա այլևս այդքան վճռական ու սուր տեսք չունի, որքան նախորդ տարիներին»։
AS. «Առաջին «Էլ Կլասիկոն» աստղի (Մբապե) համար դարձավ կատակլիզմ։ Նա ձախողվեց և 8 անգամ հայտնվեց խաղից դուրս վիճակում»։