Մադրիդի «Ռեալում» չեն կողմնորոշվում երկրորդ դարպասապահի հարցում:
AS-ի հաղորդմամբ՝ Անդրեյ Լունինը լռություն է պահպանում՝ չհաստատելով պայմանագրի երկարաձգումը կամ ակումբից հեռանալը, ինչն էլ կասկածի տակ է դնում Կեպա Արիսաբալագայի տրանսֆերային իրավունքը գնելու տարբերակը:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ ուկրաինացին մտադիր է հեռանալ, իսկ իսպանացին պատրաստ է ելույթները շարունակել մադրիդյան գրանդում:
Նշվում էր, որ «Ռեալն» ու «Չելսին» նույնիսկ կարող են տրանսֆերային փոխանակություն կատարել:
Fanat, Realmadrid.am