«Զալցբուրգի» դեմ հաղթանակից հետո (5-1) Լա լիգայի առաջատարները առաջին մարզումն են անցկացրել Վալդեբեբասում՝ պատրաստվելով Լա լիգայի 21–րդ տուրում կայանալիք «Վալյադոլիդի» դեմ խաղին (26.01.2025, 00:00)։
Այն ֆուտբոլիստները, որոնք Չեմպիոնների լիգայի խաղում հանդիպումը սկսել են մեկնարկային րոպեներից, վերականգնողական աշխատանքը կատարել են մարզասրահում։
Թիմի մնացած մասը կատարել է գնդակի վերահսկողության և տակտիկական վարժություններ, իսկ հետո մի քանի հանդիպում անցկացրել փոքր չափի մարզադաշտում։ Մարզումն ավարտվել է դարպասին հարվածներ կատարելով։
Էդուարդո Կամավինգան շարունակում է վերականգնողական աշխատանքները։