L’Equipe-ի հետ զրույցի ընթացքում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է թիմի վիճակի և այնտեղ ունեցած իր դերի մասին։
«Ռեալը» շարունակում է մնալ լավագույն ակումբն աշխարհում։ Սա նոր ֆուտբոլ է՝ նոր սերունդ և նոր ֆուտբոլիստներ։
Մենք պետք է մեր ներդրումն ունենանք երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման պրոցեսում, որպեսզի հետագայում կարողանանք վայելել նրանց հիանալի խաղը։ Ես այստեղ եմ նրանց օգնելու համար։ Միշտ փորձում եմ խոսել նրանց հետ և կիսվել խորհուրդներով։
Երբ դու կարողանում ես մյուսներին ավելի լավը դարձնել, ավելի լավն ես դարձնում նաև թիմը, ինչից բնականաբար մեծ հաճույք ես ստանում». նշել է Բենզեման։
Los Merengues, Realmadrid.am