«Ռեալի» նախկին կիսապաշտպան Մարտին Էդեգորը խոսել է «Արսենալ» տեղափոխության և այդ ընտրության դրդապատճառների մասին։
«Հաշվի առնելով այն, թե ինչպես էր ամեն բան դասավորվում «Ռեալում», հեռանալը ճիշտ որոշում էր։ Ես այդ թիմի հետ պայմանագիր էի կնքել 16 տարեկան հասակում, և եկել էր ժամանակը առաջ նայելու համար։
Հասկացա, որ «Արսենալը» իդեալական ակումբ է ինձ համար». նշել է Էդեգորը։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am