«Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Պեդրո Պորոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայի մայրաքաղաքում։ Պորոն ներկա պահին վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս «Սպորտինգի» կազմում։
O Jogo-ի փոխանցմամբ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
«Սերուցքայինները» Պորոյի խաղին հետևում են արդեն շուրջ մեկ տարի և դիտարկում նրան որպես Դանի Կարվախալին փոխարինող։ Իսպանացին բավական հաճախ է վնասվածքներ ստանում։
«Սպորտինգը» 8.5 մլն եվրոյի դիմաց ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու իրավունք ունի։
Los Merengues, Realmadrid.am