Իսպանացի դերասանուհի և մոդել Էստեր Էսպոսիտոն, որը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի ընկերուհին է, ներկա է գտնվել Լա Լիգայի 29-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղին (3-2)։
26-ամյա դերասանուհին մադրիդյան դերբիին հետևել է «Բեռնաբեուիի» VIP օթյակից՝ իր լավագույն ընկերոջ՝ դերասան Սերխիո Մոմոյի հետ։ Կիլիան Մբապեն խաղադաշտ է դուրս եկել փոխարինման 64-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ մարտի 8-ին ֆրանսիացին Փարիզից վերադարձել է Մադրիդ ֆիզիոթերապևտների և Էսպոսիտոյի հետ։ AQABABE-ի X հաշիվը դեռ մարտի 6-ին հաղորդել էր ֆուտբոլիստի և դերասանուհու սիրավեպի մասին՝ նշելով, որ նրանց տեսել են Մադրիդի Pullman հյուրանոցի բարում։ Ավելի ուշ իսպանական Semana հանդեսը հայտնել էր, որ ունի Էստերի և Մբապեի նոր լուսանկարներից, որոնք հաստատում են նրանց հարաբերությունները։
Fanat, Realmadrid.am
Հայերեն