Կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» միացել են այն ակումբների շարքին, որոնք ցանկանում են ձեռք բերել «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի տրանսֆերային իրավունքները։
Այդ ակումբների թվում են նաև «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»
Նախորդ մրցաշրջանում բելգիացի կիսապաշտպանը իրեն շատ լավ դրսևորեց Պրեմիեր լիգայում, ինչպես նաև բավական լավ տպավորություն թողեց ԵՎՐՈ 2020-ի ընթացքում։
«Լեսթերը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Տիլեմանսի հետ, սակայն առայժմ համաձայնության հասնել չի կարողանում։ Բելգիացու գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2023 թվականին։
Los Merengues, Realmadrid.am