Հոդվածներ

Վինիսիուսը պատրաստ է երկարաձգել պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ
23.09.2021
2101 0

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ջունիորը նշել է, որ պատրաստ է երկարաձգել պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ։ 

Գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2025 թվականը, և ֆուտբոլիստը այժմ տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ է ստանում։ 

Գործող պայմանագրով նրա հրաժարագինը կազմում է մոտ 1 մլրդ եվրո։ 

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված