Դանի Սեբալյոսը բաց կթողնի Օլիմպիական խաղերի եզրափակիչը, որտեղ Իսպանիայի ընտրանին ուժերն է չափելու Բրազիլիայի հետ։ Ֆուտբոլիստը այդ մասին անձամբ է հաղորդել թվիեթրյան իր էջով։
Հիշեցնենք, որ Սեբլայոսը վնասվածք էր ստացել Եգիպտոսի դեմ կայացած խաղում։
«Ես քրտնաջան աշխատել եմ, որպեսզի կարողանամ գոնե ևս մեկ հանդիպման մասնակցել այս մրցաշարում, սակայն ցավոք չստացվեց։ Այժմ ես թիմին կարող եմ աջակցել այլ կերպ։ Առա՛ջ դեպի օլիմպիական ոսկին։ Շնորհակալություն բոլորին». նշել է Սեբալյոսը։
Մադրիդում վախենում էին, որ Սեբալյոսը ավելի երկար ժամանակով շարքից դուրս կմնա, սակայն հիմա կարող են հանգիստ շունչ քաշել։ Սեբլայոսը հիմա էլ պատրաստ է խաղադաշտ վերադառնալ, սակայն Իսպանիայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչը որոշել է ռիսկի չդիմել։
Վնասվածքից հետո Սեբալյոսը որոշեց մնալ հավաքականի ճամբարում և փորձել վերականգնվել մինչ մրցաշարի ավարտը, սակայն դա անել չհաջողվեց։ Մրցաշարի ավարտից հետո Խեսուս Վալյեխոյի և Մարկո Ասենսիոյի հետ միասն Սեբալյոսը կվերադառնա Մադրիդ։
Los Merengues, Realmadrid.am