«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարիերան կարող է շարունակել «Ռեալում»:
Ինչպես հաղորդում է AS-ը, լեհ ֆուտբոլիստը կրկին հայտնվել է «սերուցքայինների» տրանսֆերային ցուցակում:
Նշվում է, որ Մադրիդում Լևանդովսկուն դիտարկում են որպես այլընտրանք Մբապեին, ով «արքայական» ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է ընթացիկ պատուհանի համար:
Բունդեսլիգայի 20/21 մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am