Marca-ի և Mundo Deportivo-ի փոխանցմամբ, Կարիմ Բենզեման կարող է բաց թողնել «Վալենսիայի» դեմ հանդիպումը։
Երեկ ֆրանսիացին մարզվել է անհատական ծրագրով և դուրս է մնացել ընդհանուր խմբից։
Նախորդ շաբաթ նշվում էր, որ Բենզեման չի մասնակցելու «Սելտայի» դեմ խաղին, սակայն արդյունքում նա խաղադաշտում անցկացրեց 93 րոպե և դարձավ հեթ-տրիկի և գոլային փոխանցման հեղինակ։
Դրան հաջորդեց «Ինտերի» դեմ հանդիպումը, որտեղ Կարիմը կրկին 90 րոպե անցկացրեց խաղադաշտում։ Հնարավոր է, որ ֆրանսիացուն հանգիստ է անհրաժեշտ և նա բաց կթողնի «Վալենսիայի» դեմ հանդիպումը։
Los Merengues, Realmadrid.am