«Յուվենթուսի» պաշտպան Ալեք Սանդրոյի տեղը թուրինյան ակումբի մեկնարկային կազմում այլևս երաշխավորված չէ:
Ինչպես հաղորդում է Tuttomercatoweb-ը, Լուկա Պելեգրինիի վստահ խաղը մարզիչներին ընտրության հնարավորություն է տալիս:
Նշվում է, որ բրազիլացու կարիերայի հաջորդ քայլը կարող է լինել Իսպանիայի առաջնություն տեղափոխությունը:
Սանդրոյի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալի» սկաուտները: Մադրիդում կարծում են, որ Ալեքսը հաջողությամբ կարող է փոխարինել իր հայրենակից Մարսելոյին, ում համար այս մրցաշրջանն, ամենայն հավանականությամբ, վերջինն է լինելու «արքայական» ակումբում:
Գործարքը կարող է արժենալ 15 մլն եվրո:
Fanat, Realmadrid.am