«Ռեալը», «Բարսելոնան» ու «Ատլետիկը» հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ՝ Լա լիգայի և CVC ներդրումային ֆոնդի վերաբերյալ:
««Ռեալը», «Ատլետիկն» ու «Բարսելոնան» հայտարարում են, որ բողոքարկում են 2021 թվականի օգոստոսի 12-ին Լա լիգայի ասամբլեայի և CVC ներդրումային ֆոնդի միջև ձեռք բերված համաձայնությունը, քանի որ դա խախտում է սահմանված օրենքները:
Համաձայնությունը կայացվել է՝ հաշվի չառնելով մինիմալ երաշխիքները, որոնք սովորաբար լինում են այդ մասշտաբի գործարքների պարագայում»,- գրված է ակումբների համատեղ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Լա լիգան բիզնեսի 10% վաճառել էր CVC ֆոնդին՝ 2,7 մլրդ եվրոյի դիմաց: 90%-ը խոստացվել է ակումբներին:
Fanat, Realmadrid.am