Այս մրցաշրջանում «Ռեալին» մնացել է անցկացնելու Լա Լիգայի երեք հանդիպում։ Երկուսը կկայանան «Սանտիագո Բեռնաբեուում», իսկ մեկը՝ Սևիլիայում։
Հաջորդ խաղը նախատեսված է մայիսի 14-ին, երբ Ալվարո Արբելոայի թիմը 36-րդ տուրում կընդունի «Օվիեդոյին» (23:30)։ Երեք օր անց մադրիդցիները կհյուրընկալվեն «Սևիլիային»՝ խաղալով «Սանչես Պիսխուան» մարզադաշտում (մայիսի 17, 21:00)։
Մրցաշրջանի վերջին հանդիպումը «Ռեալը» կանցկացնի տանը՝ մայիսի 23-ին ընդունելով «Աթլետիկին» (23:00)։
Լա Լիգայի մնացած հանդիպումները․
«Ռեալ» - «Օվիեդո» (մայիսի 14, 23:30)
«Սևիլիա» - «Ռեալ» (մայիսի 17, 21:00)
«Ռեալ» - «Աթլետիկ» (մայիսի 23, 23:00)
Fanat, Realmadrid.am
Հայերեն