• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆաբրիցիո Ռոմանո. «ՊՍԺ-ն հայտնել էր՝ «Ռեալի» որ ֆուտբոլիստի գործարքում ներառվելու դեպքում բաց կթողնի Մբապեին»

Հոդվածներ

Ֆաբրիցիո Ռոմանո. «ՊՍԺ-ն հայտնել էր՝ «Ռեալի» որ ֆուտբոլիստի գործարքում ներառվելու դեպքում բաց կթողնի Մբապեին»
17.09.2021
2706 0

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ուշագրաֆ մանրամասներ է հայտնել Կիլիան Մբապեի չկայացած տրանսֆերի ընթացքից:

«ՊՍԺ-ն հայտնել էր՝ «Ռեալի» որ ֆուտբոլիստի գործարքում ներառվելու դեպքում կվաճառի Մբապեին. խոսքը Վինիսիուսի մասին է, սակայն «սերուցքայինները» հրաժարվել են բաց թողնել երիտասարդ բրազիլացուն: Մադրիդում չեն ցանկացել քննարկել նույնիսկ փոխանակման տարբերակը»:

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին իսպանական մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության մասին, սակայն գործարքը վերջին պահին խափանվեց:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված