Նախկին ֆուտբոլիստներ Անտոնիո Կասանոն և Կրիստիան Վիերին խոսել են Էրլինգ Հալանդի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
«Ինձ տեղեկացրել են, որ «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել Հալանդի տրասֆերային իրավունքները, իսկ «Ռեալը» մտադիր է թիմ հրավիրել Լևանդովսկիին։ Ինձ համար այս ամենի հետևում միտք կա». նշել է Կասանոն։
Վիերին պատասխանել է, որ իր տեղեկություններով Հալանդը 100%-ով տեղափոխվելու է «Ռեալ», բայց նա չի կարող ասել, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը։
«Այդ դեպքում չաո՛ Մբապե». պատասխանել է Կասանոն։
Los Merengues, Realmadrid.am