Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն այսօր անհատական մարզում է անցկացրել՝ պայմանավորված մկանային խնդիրներով:
Marca-ն տեղեկացնում է, որ ֆուտբոլիստից ապաքինման համար առնվազն երկու շաբաթ կպահանջվի, ինչը նշանակում է, որ ուրուգվայցին հազիվ թե պատրաստ լինի «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում ապրիլի 6-ին կայանալիք առաջին խաղին:
Հիշեցնենք, որ այսօր վնասվածք է ստացել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններից նաև Թոնի Կրոսը, որը չի կարողանա մասնակցել Գերմանիայի հավաքականի առաջիկա խաղերին: Նախատեսվում է, որ Կրոսը կապաքինվի մինչև «Լիվերպուլի» դեմ խաղը:
Fenomeno, Realmadrid.am