Մոտ երկու շաբաթից մեկնարկելու է ՉԼ-ի հերթական մրցաշրջանը։ «Արքայական» ակումբի համար այն սկսվելու է «Ինտերի» դեմ արտագնա խաղով, և Կարլո Անչելոտին արդեն ընտրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր ՉԼ-ի գալիք խաղարկության ժամանակ լինելու են թիմի հայտացուցակում։
Իտալացի մասնագետը ներկայացրել է 40 ֆուտբոլիստից բաղկացած հայտացուցակը։
Այդ ֆուտբոլիստների թվում է նաև Էդուարդո Կամավինգան, ով Մադրիդի «Ռեալ» տեղափոխվեց տրանսֆերային պատուհանի վերջին օրը։
Երիտասարդ ֆուտբոլիստներից Անչելոտին ընտրել է Միգել Գուտիերեսին, Ալվարո Կարիլիոյին, Մարիո Գիլային, Պաբլո Ռամոնին, Ռաֆայել Մարին Զամորային, Սերխիո Արիբասին, Անտոնիո Բլանկոյին, Մարվինին, Կարլոս Դոտորին և Դավիդ Գոնսալեսին։
Այդ հայտացուցակում է նաև Էնդրի Գուդյոնսենը, ով «Բարսելոնայի» նախկին հարձակվող Էյդուր Գուդյոնսենի որդին է։
Los Merengues, Realmadrid.am