«Ռեալն» ու ՊՍԺ-ն չեն կարողացել համաձայնության գալ Մբապեի տրանսֆերի հարցում: Այս մասին հաղորդում է RMC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «սերուցքայիններն» արդնե դուրս են եկել բանակցություններից:
Նշվում է, որ «արքայական» ակումբի վերջին գրավոր առաջարկը եղել է 170+10 մլն եվրոն, որը մերժվել է փարիզցիների կողմից:
Ավելի վաղ ֆրանսիացի ֆւոտբոլիստը նույնպես հայտարարել էր, որ ՊՍԺ-ն չի պահում իր խոստումը:
Հիշեցնենք, որ Մբապեի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի ամռանն ու չերկարաձգելու դեպքում վերջինս կարող է տեղափոխվել «Ռեալ»՝ որպես ազատ գործակալ:
Fanat, Realmadrid.am