«Ռեալն» ու «Բարսելոնան» ծրագրում են դատի տալ Լա լիգայի նախագահին ու CVC ներդրումային ֆոնդին
Հոդվածներ
«Ռեալն» ու «Բարսելոնան» ծրագրում են դատի տալ Լա լիգայի նախագահին ու CVC ներդրումային ֆոնդին
09.08.2021
2063
0
«Ռեալի» ու «Բարսելոնայի» նախագահները կարծում են, որ Լա լիգայի ու CVC ներդրումային ֆոնդի միջև բանակցությունները կատարվել են իրենց թիկունքում, իսկ իրենց հասանելի չեն դարձել փաստաթղթերի ողջ փաթեթը։ Երկու ակումբներն էլ պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել։
«Ռեալն» իր պաշտոնական հայտարարության մեջ ասել էր հետևյալը. «Լա լիգայի ու CVC-ի միջև համաձայնության մեջ գործել է կեղծ սխեմա, որի միջոցով անօրինական կերպով գործարք է կատարվել»։ Նմանատիպ հայտարարությամբ նաև «Բարսելոնան» էր հանդես եկել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Լա լիգան հայտարարեց CVC ներդրումային ֆոնդի հետ պամանագիր կնքելու մասին, որի արդյունքում 2.7 մլրդ եվրոյի դիմաց 50 տարով վաճառվել էր առաջնության 10 տոկոս մասնաբաժինը։