«Լևանտեի» դեմ խաղը Լա Լիգայում 200-րդն էր Դանի Կարվախալի համար Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով։ Իսպանացին, ով վերջերս երկարաձգեց «Արքայական» ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը մինչ 2025 թվականը, այս արդյունքին հասել է հիմնական թիմում անցկացրած 9 մրցաշրջանների ընթացքում։ Այդ խաղերից 133-ում Դանին հաղթանակած է հեռացել խաղադաշտից և կարողացել է դառնալ 4 գոլի հեղինակ։
«Ռեալում» անցկացրած տարիների ընթացքում Կարվախալը նվաճել է ՉԼ-ի 4 գավաթ, ԱԱԱ-ի 4 գավաթ, Եվրոպայի 3 սուպերգավաթ, 2 Լա Լիգայի գավաթ, 1 Իսպանիայի գավաթ և Իսպանիայի երկու սուպերգավաթ։ Անցկացրած խաղերի քանակով ամենաարդյունավետ մրցաշրջանները Կարվախալի համար եղել են 2013-14 (31 խաղ) և 2019-20 (30 խաղ) մրցաշրջանները։
Los Merengues, Realmadrid.am