Մադրիդի «Ռեալը» երեկ մեկ միավոր վաստակեց «Լևանտեի» դեմ կայացած արտագնա խաղի արդյունքում։
«Սերուցքայինների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուս Ջունիորը, ով խաղից հետո կիսվել է իր տպավորություններով։
«Ռեալի» համար միշտ էլ վատ է խաղադաշտից միայն մեկ միավորով հեռանալը։ Պետք է շարունակենք աշխատել, որպեսզի յուրաքանչյուր խաղում կարողանանք երեք միավոր վաստակել։ Մենք պետք է ավելի լավ երկրորդ խաղակեսեր անցկացնենք ու ավելի կենտրոնացած լինենք։
Շատ ուրախ եմ, որ կարողացա երկու գոլ խփել ու օգնել թիմին։ Շատ եմ աշխատել, որպեսզի ուժեղացնեմ իմ խաղի ֆիզիկական և տակտիկական կողմերը, ինչպես նաև ավելի արդյունավետ լինեմ գրոհները եզրափակելիս և կարողանամ ժպիտեր պարգևել «Ռեալի» երկրպագուներին». նշել է Վինիսիուսը։
Los Merengues, Realmadrid.am