Marca-ի փոխանցմամբ, Սերխիո Ռամոսը նախքան «ՊՍԺ» տեղափոխությունը խոսակցություն է ունեցել Կարլո Անչելոտիի հետ և խնդրել նրան օգնել իրեն։
Անչելոտիի նշանակման օրը Ռամոսը զանգահարել է նրան, շնորհավորել և խնդրել նրան խառնվել իր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակին և օգնել իրեն մնալ «Ռեալում»։
Իտալացի մասնագետը, սակայն, փոխանցել է, որ չի կարող օգնել այդ հարցում, և որ դա պետք է որոշվի միայն ֆուտբոլիստի և ակումբի ղեկավարության կողմից։
Արդյունքում Ռամոսը հեռացավ «Ռեալից» և իր կարիերան կշարունակի «ՊՍԺ»-ի կազմում։
Los Merengues, Realmadrid.am