«Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին խաղացող Միքայել Լաուդրուպն «էլ Կլասիկոյից» առաջ կիսվել է իր սպասելիքներով:
-Ո՞ր թիմին եք երկրպագելու:
«Ինձ միշտ տալիս են այդ հարցը և միշտ չեմ իմանում, թե ինչ պատասխանեմ. ես դանիացի եմ, ինչու պետք է երկրպագեմ թիմերից մեկին. երկրպագում եմ մարդկանց. երբ գալիս եմ «Սանտիագո Բեռնաբեու» կամ «Կամպ Նոու», փնտրում եմ այն մարդկանց, որոնց հետ առնչվել եմ: Դա է ինձ ոգեշնչում ամենից շատ»:
-Ո՞ր թիմն է ֆավորիտը:
«Ռեալը» մի փոքր առավելություն ունի, քանի որ «Բարսան» մեծ ուժեր է ծախսել Թուրքիայում»: Կարծում եմ՝ լավ հանդիպում է սպասվում»,- Լաուդրումի խոսքերը փոխանցում է RAC1-ը:
Fanat, Realmadrid.am