«Արսենալ» տեղափոխությունից հետո Մարտին Էդեգորը հրաժեշտի խոսքեր է ասել «Ռեալի» երկրպագուներին։
«Մոտ 6.5 տարի առաջ ես տեղափոխվեցի «Ռեալ» և իրականացրի իմ մեծ երազանքներից մեկը։ Ես հնարավորություն եմ ունեցել կրել «Ռեալի» մարզաշապիկը, հանդես գալ հիմնական թիմի կազմում և խաղալ ՉԼ-ում։ Ես հպարտ եմ դրանով։
Ես 16 տարեկանում տեղափոխվեցի մի ակումբ, որտեղ հնարավորություն ունեի սովորելու լավագույններից։ Այստեղ ես շատ բաներ եմ սովորել և շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել։
Ես շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում աջակցել են ինձ և նպաստել «Ռեալում» իմ աճին։ Շնորհակալ եմ մարզիչներին, խաղընկերներիս, ֆիզիոթերապեվտներին, երկրպագուներին և բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում աշխատել են ինձ հետ։
Ես ունեցել եմ և՛ լավ, և՛ վատ պահեր, բայց ֆուտբոլում միշտ է այդպես։ Դա ինձ ավելի ուժեղ ու պատրաստված է դարձրել։
Շատերն են պատճառներ ներկայացնում իմ հեռանալու վերաբերյալ, բայց կարող եմ ասել, որ այն, ինչ կա մամուլում գրեթե ամբողջովին կեղծ են։
Ցավում եմ, որ մեդիան այդես է ներկայացնում իրավիճակը, քանի որ շատ մարդիկ հավատում են նման լուրերին։ Ես անձնական պատճառներ եմ ունեցել հեռանալու համար և զգում եմ, որ դա ճիշտ որոշում է եղել։ Շնորհակալություն». գրել է Էդեգորը։
Los Merengues, Realmadrid.am