Հոդվածներ

Հակիմիի նպատակը «Ռեալ» վերադառնալն է
25.03.2026
181 0

Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին նպատակադրված է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա մարոկկացի աջ պաշտպանն իր մերձավորներին հայտնել է, որ պատրաստ է անել ամեն ինչ՝ մադրիդյան ակումբի հետ պայմանագիր կնքելու համար։ Հակիմին մանկուց երկրպագում է «Ռեալին» և ցանկանում է վերադառնալ հարազատ ակումբ, չնայած ՊՍԺ-ի հետ գործող երկարաժամկետ պայմանագրին։ Նա «Ռեալի» համակարգում եղել է 2015-ից մինչև 2018 թվականը։

Պաշտպանի համար կա տեղափոխության ևս մեկ պատճառ՝ նրա լավագույն ընկերը՝ Կիլիան Մբապեն, որը բազմիցս ցանկություն է հայտնել կրկին խաղալ Հակիմիի հետ նույն թիմում։ Միևնույն ժամանակ ՊՍԺ-ն չի նախատեսում վաճառել ֆուտբոլիստին, սակայն եթե նա պնդի, ակումբը կարող է դիտարկել նրա տրանսֆերի հնարավորությունը։

Հակիմին ՊՍԺ-ի հետ պայմանագիր է կնքել 2021 թվականին՝ տեղափոխվելով Միլանի «Ինտերից» 68 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում  անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված