Հոդվածներ

Անչելոտի. «Մենք կարող ենք պայքարել նաև առանց Կրոսի և Մոդրիչի»
22.08.2021
2525 0

«Լևանտեի» դեմ խաղից առաջ Կարլո Անչելոտին խոսել է թիմի պատրաստվածության և մի բացակայությունների մասին։ 

«Ալավեսի» դեմ մենք լավ հանդիպում անցկացրինք։ Պետք է կրկնենք այդ ամենը։  Ակնհայտ է, որ պետք է ավելի լավ առաջին խաղակես անցկացնենք։ Պետք է ավելի ինտենսիվ գործենք ու ավելի շատ տիրենք գնդակին։ Տեսնում եմ, որ թիմը լավ մարզավիճակում է և կարծում եմ, որ մենք լավ հանդիպում ենք անցկացնելու։ 

Ինչ վերաբերում է Մոդրիչի և Կրոսի բացակայությանը, ապա դրանք երկու տարբեր իրավիճակներ են։ Մոդրիչի մոտ փոքրիկ խնդիր է, որը նա ստացել է մարզման ժամանակ։ Կրոսը ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի միջազգային դադարից հետո։ «Լևանտեի» դեմ խաղին պատրաստ կլինի Կարվախալը։ Շատ ուրախ եմ այդ առիթով, քանի որ նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար։ 

Իհարկե, Մոդրիչի բացակայությունը կարող է զգացնել տալ, սակայն մենք կարող ենք պայքարել նաև առանց Կրոսի և Մոդրիչի։ Կազեմիրոյի դերը շատ մեծ է այս թիմում։ Չնայած նրան, որ կազմից բացակայում են երկու աստղային ֆուտբոլիստներ, կիսապաշտպանությունում ամեն բան լավ է». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am