Հոդվածներ

Մբապե․ «Երախտապարտ եմ Պերեսին»
04.06.2024
3413 0

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը։

«Ես պաշտոնապես «Ռեալի» ֆուտբոլիստ եմ։ Դեմքիցս երևում է, թե որքան երջանիկ եմ։ Իրականացավ իմ երազանքը, քանի որ սա հենց այն ակումբն է, որտեղ միշտ ցանկացել եմ հանդես գալ։ Ես շատ հուզված եմ «Ռեալում»՝ աշխարհի մեծագույն ակումբում կարիերայի մեկնարկից առաջ։ Ես վերջապես ինձ ազատ եմ զգում։

Երախտապարտ եմ Պերեսին, քանի որ հենց առաջին օրվանից ինձ վստահեց։ «Ռեալում» բոլորին շնորհակալ եմ, ես սոցիալական ցանցերում տեսա հաղորդագրություններ այնպիսի կուռքերից, ինչպիսիք են Ռոնալդուն, Ռամոսը, Կասիլյասը, ապագա թիմակիցներինը և մյուսներինը։ Միչև սրտի խորքը զգացված եմ։ Շնորհակալություն բոլորին։

Ուրախ մարդը, մեծ հավանականությամբ, ավելի լավ է խաղալու քան ոչ երջանիկը։ Իհարկե, ես խաղերը չեմ հաղթում այն պատճառով, որ ժպտում եմ։ էլի աշխատելու տեղեր կան։

Ես «Ռեալ Մադրիդում» հանդես եմ գալու ամենաքիչը 5 տարի։ Կարծում եմ, որ ավարտված մրցաշրջանը լավագույնն էր իմ կարիերայում՝ հաշվի առնելով, թե ինչերի միջով անցա, չնայած արդյունավետությունը դրանից չընկավ։

ՊՍԺ–ի ղեկավարությունն ագրեսիվ կերպով ինձ ասում էր, որ չեմ խաղալու 2023/24 մցրաշրջանում, սակայն Էնրիկեն և Կամպուշը փրկեցին ինձ, դա ճիշտ է։ Ես գոհ եմ նախորդ ակումբից, սակայն որոշ բաներ ինձ իրոք հիասթափեցնում էին»։