Նաչոյի՝ «Ալավեսի» դեմ խաղում խփած գնդակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ֆուտբոլիստը շարունակում է մեծ աշխատանք կատարել Իսպանիայի հավաքական վերադառնալու համար։
ԵՎՐՈ 2020-ի ընթացքում Նաչոն չէր հայտնվել Իսպանիայի հավաքականի վերջնական հայտացուցակում, ինչը զարմացրել էր շատերին, սակայն այժմ նա կարող է հավաքականի կազմում մասնակցել ԱԱ 2022-ի որակավորման փուլի խաղերին։ Իսպանիայի ընտրանին սեպտեմբերին մրցելու է Շվեդիայի, Վրաստանի և Կոսովոյի հավաքականների դեմ։
Դա այնքան էլ հեշտ չի լինելու, քանի որ Լուիս Էնրիկեն գոհ է իր 4 հիմնական կենտրոնական պաշտպաններից՝ Էրիկ Գարսիայից, Պաու Տորեսից, Լապորտից ու Դիեգո Լյորենտեից։ Բայց եթե Նաչոն շարունակի հանդես գալ այնպես, ինչպես դա արեց «Ալավեսի» դեմ խաղում, ապա Էնրիկեն չի կարող անտեսել նրան։
Այս մրցաշրջանում Նաչոն, ավելին քան երբևէ, իր ունակությունները ի ցույց դնելու հնարավորություն ունի։ Ռամոսի և Վարանի հեռանալուց հետո նա Կարլո Անչելոտիի հիմնական տարբերակներից մեկն է պաշտպանության կենտրոնում։
Los Merengues, Realmadrid.am