Հոդվածներ

«Բարսելոնա» - «Ռեալ». Մրցաշրջանի առաջին «Կլասիկոյին» ընդառաջ
24.10.2020
2146 0
Լա լիգայի 7-րդ տուրում Զիդանի թիմը հանդիպում կանցկացնի «Կամպ Նոուում»:

Մրցաշրջանի առաջին «Կլասիկոն» շատ մոտ է: Ժամեր անց՝ 18:00-ին, Մադրիդի «Ռեալը» «Կամպ Նոու» ստադիոնում հանդիպում կանցկացնի «Բարսելոնայի» հետ: Չնայած նրան, որ ստադիոնի տրիբունայում հանդիսական չի լինի, խաղի կարևորությունը դրանից չի տուժի:

Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո սա առաջին անգամ է, որ «Բարսելոնան» ու «Ռեալը» խաղադաշտում կհանդիպեն միմյանց: Մարտի սկզբին՝ աշխարհը բարդ ժամանակահատված մտնելուց անմիջապես առաջ, Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև տեղի ունեցավ թիմերի վերջին առճակատումը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: «Արքայական ակումբը» հիանալի ելույթ ունեցավ՝ առավելության հասնելով 2-0 հաշվով:

«ՌԵԱԼՆ» ԱՆՊԱՐՏԵԼԻ Է «ԿԱՄՊ ՆՈՈՒՈՒՄ» ԶԻԴԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Մադրիդի «Ռեալի» ղեկին Զինեդին Զիդանը 5 այցելություն է կատարել «Կամպ Նոու» մարզադաշտ, որոնցից 4-ը եղել են Լա լիգայի շրջանակում, 1-ը՝ Իսպանիայի Սուպերգավաթի: Զիդանն այնտեղ դեռ չի զգացել պարտության համը, բայց լավ հասկանում է, թե ինչ խաղ է սպասվում. «Կլասիկոն» լավ խաղ է՝ իրադարձությունները շտկելու համար»: Այսօր կայանալիք «Կլասիկոյին» Զիդանը հայտավորել է 20 ֆուտբոլիստ:

Տիտղոսի հավակնորդները

Չնայած նրան, որ տանտեր է, սա Ռոնալդ Կումանի առաջին «Կլասիկոն» է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում: Երկու թիմերն էլ Լա լիգայի հերթական չեմպիոնությունը նվաճելու գլխավոր հավակնորդներն են՝ չնայած նրան, որ դեռ մրցաշարային աղյուսակի գլխավերևում չեն: Ամեն դեպքում սա մեծամասամբ պայմանավորված է նրանով, որ մրցաշրջանի մեկնարկից հետո արդեն Լա լիգայի 7-րդ տուրն է, բայց «Ռեալն» անցկացրել է 5 խաղ, իսկ «Բարսելոնան»՝ 4:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված