Հոդվածներ

Դանի Կարվախալը մարզվել է ընդհանուր խմբի հետ
13.08.2021
1739 0

Դանի Կարվախալը շարունակում  է բարելավել իր մարզավիճակը առաջիկա մրցաշրջանից առաջ։ «Սերուցքայինների» համար մրցաշրջանը մեկնարկելու է «Ալավեսի» դեմ խաղով։ 

Այսօր թիմը հերթական մարզումն է անցկացրել, և գլխավոր նորությունը Դանի Կարվախալի վերադարձն էր ընդհանուր խումբ։ Իսպանացին մկանային վնասվածք ուներ, որի պատճառով ստիպված եղավ գրեթե ողջ մինչմրցաշրջանային հատվածում մարզվել թիմից առանձին։ 

Մարզումը սկսվել է Անտոնիո Պինտուսի գլխավորությամբ։ Ֆուտբոլիստները վարժություններ են կատարել մարզասրահում, որից հետո տեղափոխվել են խաղադաշտ, որտեղ կատարել են պրեսինգի և գնդակի վերահսկման վարժություններ, իսկ վերջում ժամանակ է տրամադրվել նաև տակտիկական սխեմաների վրա։  

Ֆերլան Մենդին, Թոնի Կրոսը և Դանի Սեբալյոսը շարունակում են վերականգնվել ստացած վնասվածքներից։

Los Merengues, Realmadrid.am