Էդեն Ազարը վերջապես կարողացավ ցուցադրել այն խաղը, որի համար «Սերուցքայինները» ձեռք բերեցին նրա տրանսֆերը։
«Ինտերի» դեմ խաղում բելգիացին ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Այս ցուցանիշով նա զիջում է միայն Ռոնալդուին (120+) և Մեսիին (220+)։ Սա ցույց է տալիս, որ Ազարն ունակ է թոփ մակարդակի ֆուտբոլ ցուցադրել և դառնալ թիմի առաջատարներից մեկը։
«Ինտերի» դեմ խաղում Ազարը գոլի հեղինակ դարձավ հենց խաղի մեկնարկում՝ հստակ իրացնելով 11-մետրանոցը, իսկ հանդիպման մնացած հատվածում բելգիացին բավական հաջող էր գործում հարձակման գծում։
Այս մրցաշրջանում Ազարն ընդամենը հինգ հանդիպման է մասնակցել «Արքայական» ակումբի կազմում։
Los Merengues, Realmadrid.am